Մատչելիության հղումներ

Հայաստանը Սլովակիայից գնել է 10 կործանիչներ


Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը շաբաթ օրը հաստատել է տեղեկությունները, որ Հայաստանը վերջերս Սլովակիայից գնել է 10 մարտական կործանիչներ:

«Դրանք արդեն մարտական առաջադրանք կատարելու ամբողջությամբ ունակ են: Այդ առումով մեր մարտական հզորությունը մեծացել է եւ համալրվել նոր ինքնաթիռներով», - Հայաստանի պաշտպանության նախարարության ավիացիոն ինստիտուտին մարտական դրոշի հանձնման արարողությունից հետո հայտարարել է Արթուր Աղաբեկյանը:

Փոխնախարարը հրաժարվեց հայտնել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել ինքնաթիռները գնելու համար՝ նշելով միայն, որ ձեռքբերված նոր մարտական կործանիչները ռուսական արտադրության են:

Խոսելով տեխնիկայի թարմությունից Արթուր Աղաբեկյանն ասաց, որ այն միանշանակ մարտունակ է: «Մեր երկիրն ունի Սպառազինության զարգացման ծրագիր, որով առաջնորդվում ենք՝ անըդհատ համալրելով ռազմական սպառազինությունն ու նաեւ սպայական անձնակազմը», - ավելացրեց փոխնախարարը:

Հայաստանի բանակը հիմնականում համալրված է Ռուսական արտադրության ռազմական տեխնիկայով, եւ այն համալրելու ու թարմացնելու համար պետական բյուջեյից ամեն տարի առանձին միջոցներ են տրամադրվում: Պաշտպանության փոխնախարարի հավաստմամբ, ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ նոր ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը շարունակական է լինելու:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG