Մատչելիության հղումներ

Իրաքցի զինյալները հայազգի պատանդի գլխի համար 1 միլիոն դոլարի փրկագին են պահանջում


Իրաքցի զինյալները, որոնք օգոստոսի վերջին առեւանգել էին հայազգի գործարար Կարապետ Ժան Ջեքերջյանին, 1 միլիոն դոլար են պահանջել նրան ազատ արձակելու համար: Վերջնագրի ժամկետը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրանում է այսօր:

Մահմեդական խմբավորումը, որը անվանումը մինչ այդ հայտնի չէր, սպառնացել է սպանել 40-ամյա Ջեքերջյանին, որը Կիպրոսի եւ Լիբանանի քաղաքացիություն ունի եւ «Ջեթքո» ընկերության պատվերով խմիչք եւ սնունդ էր իրացնում Իրաքում: Կատարելով առեւանգողների պահանջը, ընկերությունը մեկ շաբաթ առաջ դադարեցրել է իր գործունեությունը Իրաքում:

Անցած շաբաթ հաղորդումներ էին ստացվում այն մասին, որ առեւանգողները նախ 2 միլիոն դոլարի փրկագին են պահանջել, սակայն
հետո համաձայնություն է ձեռք բերվել 500 հազար դոլարի շուրջ:

Վերջին տվյալներով, խմբավորումը պահանջել է 1 միլիոն դոլար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG