Մատչելիության հղումներ

Բաքվի ամերիկյան դեսպանատունը հաստատել է, որ Ադրբեջանում ամերիկացիների մասնակցությամբ ռադիոլոկացիոն կայաններ են կառուցվում


Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունն այսօր հաստատել է, որ ամերիկացիների մասնակցությամբ Ադրբեջանի տարածքում երկու ռադիոլոկացիոն կայաններ են կառուցվում:

«Դա համապատասխանում է իրականությանը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան ասել են դեսպանատան մամլո ծառայությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, կայաններից մեկը կառուցվում է Իրանի սահմանին՝ Աստարայում, իսկ մյուսը՝ Ադրբեջանի հյուսիսում:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռամիզ Մելիքովը այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, թե «տեղեկություն չունի ամերիկացիների մասնակցությամբ Ադրբեջանում կառուցվող կայանների մասին»:

Ադրբեջանում այսօր գործում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որը սպասարկվում է ռուսաստանցի զինվորականների կողմից:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG