Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ժամանել է Բուլղարիա


Այսօր երկօրյա պաշտոնական այցով Բուլղարիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ինչպես հաղորդել է ադրբեջանական հեռուստատեսությունը, այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մոտ 10 փաստաթուղթ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը եւ Իլհամ Ալիեւը կստորագրեն նաեւ հուշագիր Եվրամիությանն անդամակցելու հարցում համագործակցելու վերաբերյալ:

Ալիեւի այցի ընթացքում մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա բիզնես-ֆորում բուլղարացի եւ ադրբեջանցի գործարարների մասնակցությամբ, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների նախագահները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG