Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կկայանա Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 11-րդ հանդիպումը


Սեպտեմբերի 24-ին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն:

Քառօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 11-րդ հանդիպմանը, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հանդիպմանը:

Պաշտոնական պատվիրակության կազմում են Հայաստանի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG