Մատչելիության հղումներ

Կտրուկ աճել է «Ֆոլքսվագենի»-ի արժեթղթերի գինը


Այսօր կտրուկ աճել է «Ֆոլքսվագեն» գերմանական հանրահայտ ընկերության բաժնետոմսերի գինը այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը սկսել է մեծ քանակությամբ «Ֆոլքսվագեն»-ի բաժնետոմսեր գնել:

Ֆրանկֆուրտի բորսայում «Ֆոլքսվագեն»-ի արժեթղթերի գինը կեսօրին բարձրացել էր 3,5 տոկոսով:

Քըրք Քըրքորյանը «Տրասինդա» ընկերությունը, ինչպես վկայում է «Ասոշեյթեդ Փրես»-ը, մեկնաբանություններով հանդես չի գալիս:

Այս շաբաթ «Տրասինդա»-ն հայտարարել էր, որ ցանկանում է ավելացնել իր բաժնետոմսերը «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ընկերությունում եւ հասնել նրան, որ «Տրասինդա»-ն ներկայացուցիչ ունենա «Ջեներալ Մոթորս»-ի ղեկավար խորհրդում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG