Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի վերջին Հայաստանում կմեկնարկի «Հայֆեստ» միջազգային թատերական 3-րդ փառատոնը


Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում սեպտեմբերի 28-ին կսկսվի Հայֆեստ միջազգային 3-րդ թատերական փառատոնը, որին կմասնակցեն 30 երկրների ներկայացուցիչներ:

Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ ներկայացումները տեղի կունենան ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիիում, Վանաձորում եւ Արտաշատում: 14 թատերաբեմերում կխաղացվի 50 ներկայացում:

«Հայֆեստը 2004 թվականին ճանաչվել է որպես կովկասյան տարածաշրջանի գլխավոր թատերական փառատոնը», - տեղեկացրել Ղուկասյանը՝ հավելելով, որ այս տարի փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ առաջին միջազգային տիկնիկային եւ մանկական թատերական փառատոնը, 12 սեմինար եւ 17 վարպետության դաս:

Ուշագրավ է, որ այս ամենից անմասն է Հայաստանի մշակույթի նախարարությունը, որը թեեւ խոստացել է 1 միլիոն դրամ հատկացնել, բայց կազմակերպիչները չեն հավատում, որ կստանան գումարը, քանի որ անցած տարի նախարարությունը խոստացած գումարը այդպես էլ չէր հատկացրել:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG