Մատչելիության հղումներ

Լուիզիանայի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու տվյալներով, ԱՄՆ-ի այդ նահանգում «Կատրինա» փոթորկից տուժել է 26 հայկական ընտանիք:

Տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ այդ ընտանիքները կամ զրկվել են իրենց տներից ու բիզնեսից, կամ էական վնասներ կրել:

«Վերականգնման եւ աղետի հետեւանքների վերացման ժամանակաշրջանում այդ հայ ընտանիքների ճակատագիրը մնալու է անորոշ», - ասված է հաղորդագրության մեջ:

Փաստելով, որ արդեն օգնություն է ստացվել Ամերիկայի հայ առաքելական եկեղեցուց եւ անհատներից, եկեղեցին կոչ է անում հանրությանը աջակցել տուժած հայ ընտանիքներին:

Լուիզիանայի հայ համայնքը ձեւավորվել է 30 տարի առաջ, երբ այստեղ սկսեցին ժամանել հայեր Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանից եւ Հայաստանից: Հայկական եկեղեցին Լուիզիանայում բացվել է ընթացիկ տարեսկզբին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG