Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը տուգանվել է 1400 դոլարով մաքսազերծման կանոնները խախտելու համար:

«Ալիա» թերթի վկայությամբ, Վրաստանի առաջին տիկինը եւ նրա գլխավորած «ՍՈՔՈ» հիմնադրամը Հոլանդիայից մեքենաներ են ներկրել Թբիլիսի հակաթոքախտային կենտրոնի համար՝ առանց ժամանակին մաքսազերծելու դրանք:

Նախագահ Սահակաշվիլին, տեղեկանալով այդ մասին, գոհունակությամբ նշել է, որ իր կնոջը տուգանելու փաստը վկայում է մաքսատան աշխատանքի բարելավման մասին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG