Մատչելիության հղումներ

Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի պաշտոնական տարանցիկ տարածք


Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն քննարկել է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ «ՆԱՏՕ-ի ուժերի ու անձնակազմի տարանցման ապահովման եւ ընդունող երկրի աջակցության մասին» պայմանագրի նախագիծը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, խորհրդարանական քննարկումներից հետո կոմիտեի ներկայացուցիչներն նշել են, որ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման ու խորացման համար:

Փաստաթղթի վավերացման դեպքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրները վրացական կողմի հետ նախնական համաձայնությամբ կարող են Վրաստանով տեղափոխել ռազմական տեխնիկա, զորք եւ սարքավորումներ:

Սեպտեմբերի վերջին Վրաստանի կայցելի ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական առաքելությունը, որը կծանոթանա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի Անհատական գործընկերության գործողության ծրագրի իրագործման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG