Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պատգամավորության թեկնածուներին առաջարկվում է ստորագրել «Ղարաբաղի հռչակագիր»


Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին երեքշաբթի օրը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորական մանդատների համար պայքարող քաղաքական ուժերին եւ թեկնածուներին առաջարկվում է ստորագրել «Ղարաբաղի հռչակագիր»:

Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» պատրաստած փաստաթղթում տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, բանակցային գործընթացի, դրա ձախողման դեպքում Ադրբեջանի ձեռնարկելիք քայլերի, Ադրբեջանի բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցման հետ կապված խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG