Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիի համալսարանի Ախալքալակի մասնաճյուղ ընդամենը երկու հայ դիմորդ է ընդունվել


Թբիլիսիի պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղում այս ուսումնական տարում նախատեսված 80 տեղերից միայն չորսում են ընդունվել ջավախքցիներ՝ 2 հայ եւ 2 վրացի: Բոլոր չորս դիմորդներն էլ ստիպված են սովորել վճարովի հիմունքներով:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, ազգությամբ հայ երիտասարդների չընդունվելը ընդունող հանձնաժողովը պատճառաբանում է վրացերենի չիմացությամբ: Սակայն համալսարանը, ըստ նախնական հայտարարության, կարեւորվում էր նաեւ նրանով, որ տեղի երիտասարդները հնարավորություն պիտի ունենան վրացերեն սովորել եւ ինտեգրվել վրացական հասարակությանը:

Փաստը մեծ դժգոհություն է առաջ բերել Ջավախքում: 2002 թվականին Վրաստանի կառավարությունը, բացելով ԹՊՀ-ի Ախալքալակի մասնաճյուղը, հայտարարում էր, որ բուհը ստեղծվում է ջավախքցիներին ծառայելու, տեղի երիտասարդությանը տեղում բարձրագույն կրթությամբ ապահովելու համար:

Ընդամենը երեք տարի անց համալսարանի մասնաճյուղի առաջին կուրսում տեղացիները կազմում են ընդամենը 5 տոկոսը: Մնացածը Վրաստանի այլ շրջաններից եկածներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG