Մատչելիության հղումներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը հայտարարում է ռադիոհեռուստալրագրողի մրցույթ Պրահայի կենտրոնակայանի Հայկական ծառայությունում աշխատելու համար

Չեխիայում՝ Պրահայի կենտրոնակայանի Հայկական ծառայության ռադիոհեռուստալրագրողը

պետք է նախաձեռնի, մշակի, արտադրի եւ հեռարձակի նորություններ եւ ռեպորտաժներ ինչպես հանձնարարված նյութերից, այնպես էլ սեփական ուսումնասիրություններից եւ իր հայթայթած նյութերից: Նա պետք է նաեւ հանդես գա որպես ծրագրերի մոդերատոր եւ գրի վերլուծական նյութեր: Պահանջվում է առնվազն չորս տարվա ռադիոհեռուստալրագրողական աշխատանքի փորձ, հայերենի եւ անգլերենի իմացություն:

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը մասնավոր, միջազգային հաղորդակցության ծառայություն է, որ հեռարձակվում է դեպի Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպա, Կովկաս, Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիա: Ռադիոկայանը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից՝ Կառավարիչների հեռարձակման խորհրդի միջոցով:

Պահանջվող աշխատանքային փորձի, լեզուների իմացության մակարդակի եւ աշխատանքային հմտությունների, ինչպես նաեւ դիմումների ներկայացման կարգի մանրամասներին ծանոթանալ կարելի է http://www.rferl.org/about/jobs ինտերնետային հասցեում:

Թեկնածուի ընտրությունից հետո նոր դիմումներ չեն ընդունվում:

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գործունեությանը կարելի է ծանոթանալ http://www.rferl.org. ինտերնետային հասցեում:

Հեռախոսազանգեր չեն ընդունվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG