Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը գործարարության տեսանկյունից ամենահրապուրիչ երկիրն է ԱՊՀ-ում


Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությանը վերաբերող ամենամյա զեկույցը: 155 երկրներ ընդգրկող ցուցակում ԱՊՀ երկրներից ամենահրապուրիչ երկիրը Հայաստանն է, որը զբաղեցրել է 46-րդ տեղը:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը շաբաթավերջին փոխանցել է, որ գործարարության առումով երկրի վարկանիշը կազմելիս Համաշխարհային բանկի փորձագետները հաշվի են առնում 5 հիմնական ցուցանիշ՝ նոր ձեռնարկություն հիմնելու եւ գրանցելու հեշտությունը, անհրաժեշտ արտոնագրերի եւ թուլտվությունների ստացումը, աշխատակիցների ընդունումը եւ ազատումը, սեփականության իրավունքի գրանցումը եւ ներդրումների ներգրավումը:

Գործարարության տեսանկյունից ամենահրապուրիչ երկրների տասնյակում են Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Հոնգ Կոնգը, Դանիան, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան:

ԱՊՀ երկրներից Ռուսաստանը ցուցակում գրավել է 79-րդ, Մոլդովան՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 98-րդ, Վրաստանը՝ 100-րդ եւ Ուկրաինան՝ 124-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG