Մատչելիության հղումներ

Հայաստանը ԱՊՀ սպարտակիադային մասնակցելու հրավեր չի ստացել


Սեպտեմբերի 24-ին Բաքվում մեկնարկելու է Անկախ պետությունների համագործակցության երկրների հինգերորդ սպարտակիադան, որին մասնակցելու են շուրջ 1200 մարզիկներ:

«Սպարտակիադայի պատմության մեջ առաջին անգամ նման թվով մարզիկներ են մասնակցելու: Բացի այդ, մեր նախաձեռնությամբ, մարզաձեւերի թիվը հասցվել է 10-ի», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության հարցերով նախարարության մամլո խոսնակ Աբասովը:

Հայաստանցի մարզիկները սպարտակիադային չեն մասնակցելու: Հայաստանի կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Հայաստանը սպարտակիադային մասնակցելու հրավեր չի ստացել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG