Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Միջազգային եվրոպական շարժման գրասենյակը


Երեւանում այսօր բացվել է Միջազգային եվրոպական շարժման գրասենյակը: Կազմակերպության գլխավոր քարտուղար Հենրի Կրոները Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանին հայտնել է, որ Միջազգային եվրոպական շարժումը Եվրամիության ստեղծման ակունքներում է եղել:

Շարժման անդամների թվում են Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Բարոզոն, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը եւ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը:

Միջազգային եվրոպական շարժման ղեկավարը առաջարկել է Արթուր Բաղդասարյանին դառնալ շարժման անդամ: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավաստիացրել է Կրոներին, որ աջակցում է շարժմանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG