Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակը պաշտպանել է նախագահ Սահակաշվիլիի կոշտ հայտարարությունները


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօրվա նիստում պաշտպանել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Նյու 3որքում արած կոշտ հայտարարությունները Աբխազիայի մասին:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Սահակաշվիլին ասել էր. - «Աբխազիայում հարյուր հազարավոր մարդիկ տեղահանված են իրենց տներից, իսկ այդ տները էժան գներով գնել են հարեւան պետության չինովնիկները: ՄԱԿ-ը պետք է ճանաչի Աբխազիայի կեղտոտ անեքսիայի փաստը»:

«Մենք լիովին պաշտպանում ենք նախագահին, որն առաջին անգամ միջազգային հանրության առջեւ իրերը կոչեց իրենց անուններով», - ասել է Նինո Բուրջանաձեն: - «Իսկապես տեղի է ունեցել վրացական տարածքների անեքսիա այն պետության կողմից, որը միջնորդի դեր է ստանձնել Աբխազիայի հետ հակամարտությունում»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG