Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի պաշտոնյան առաջարկում է հետեւել 0րհան Փամուկի դատավարությանը


Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի կոմիտեի ղեկավար 3ոստ Լագենդայկը դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ժուսեպ Բորելին՝ առաջարկելով դիտորդների խումբ ուղարկել Ստամբուլ, որտեղ դեկտեմբերի 16-ին սկսվելու է հայտնի գրող 0րհան Փամուկի դատավարությունը:

Թուրք գրողը մեղադրվում է այն բանում, որ մի քանի ամիս առաջ շվեյցարական պարբերականներից մեկին ասել էր, թե 0սմանյան Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել:

Նիդեռլանդների կանաչների կուսակցությունը ներկայացնող Լագենդայկը փաստել է. - «Փամուկին ներկայացված մեղադրանքները հակասում են հեղինակի ազատ արտահայտվելու իրավունքին եւ ՄԱԿ-ի ու Եվրամիության մարդու իրավունքների կոնվենցիաներին»:

«Թուրքիայի նոր քրեական օրենսգրքի ընդունումն այս ամառ Եվրամիության անդամակցության բանակցությունների սկսման գլխավոր պայմաններից էր: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է մի փոքր պատվիրակություն գործուղել Թուրքիա պարզելու համար, թե արդյո՞ք օրենսգրքի դրույթները համապատասխանում են Փամուկին ներկայացված մեղադրանքներին», - կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով կոմիտեի նախագահը:


Արմեն Դուլյան, Պրահա

(Լուսանկարում՝ Օրհան Փամուկը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG