Մատչելիության հղումներ

2006 թվականին Հռոմի Պապը կայցելի Թուրքիա


Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի օրը հավանություն են տվել Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի պաշտոնական այցին, որը պետք է կայանա 2006 թվականին:

Մինչ այդ նախատեսվում էր, որ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Թուրքիա կայցելի ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ին՝ Ստամբուլի Ուղղափառ Պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով:

Ըստ Turkish Daily News-ի, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Պապին հղած հրավերում Թուրքիայի նախագահ Սեզերը նշել է, թե այցի ընթացքում Հռոմի Պապը կարող է «ծանոթանալ Թուրքիայումանհատի ազատությունների վրա հիմնված միջմշակությանին հարաբերություններում տիրող հանդուրժողականության մթնոլորտին»:

Թերթը նաեւ հիշեցնում է, որ Բենեդիկտ XVI-ը, դեռ մինչեւ Հռոմի Պապ ընտրվելը, բազմիցս հանդես է եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ եւ խորհուրդ տվել Թուրքիային՝ «մշակութային ընդհանուր տարածք ստեղծել հարեւան արաբական պետությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG