Մատչելիության հղումներ

logo-print

Քեմբրիջի համալսարանում բացվել է Կասպյան տարածաշրջանին նվիրված գիտաժողով


Ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում բացվել է «Աշխարհաքաղաքականությունը եւ բիզնեսի զարգացումը Կասպյան տարածարջանում» թեմայով միջազգային գիտաժողովը:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը Քեմբրիջի համալսարանում գործող «Եվրասիա» ծրագրի ղեկավարները հայտնել են, որ երկու օրվա ընթացքում նախատեսվում է կքննարկել տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական զարգացման ռազմավարական կարեւորություն ներկայացնող ուղղությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի, անվտանգության, բնապահպանության եւ տարածաշրջանի պետությունների միջեւ հարաբերություններին:

Գիտաժողովում ազգային, տարածաշրջանային, միջազգային կազմակերպություններ ու ընկերություններ ներկայացնող շուրջ 200 պատվիրակների քննարկելիք թեմաներն են. «Կասպյան տարածաշրջանը եւ աշխարհաքաղաքականությունը Եվրասիայում», «Ինչ է սպասվում առջեւում. քաղաքական հայացք», «Կասպյան տարածաշրջանը եւ դրա հարեւանները», «Էներգետիկ ռեսուրսներ եւ շուկաներ. շահագործում եւ արտահանում», «Կասպյան տարածաշրջանում ոչ էներգետիկ ոլորոտների զարգացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG