Մատչելիության հղումներ

Կոնստանտին Զատուլին. «Ինչո՞ւ երբեմնի սահմանները չեն կարող վերանայվել»


Բաքվի «Էխո» թերթի հարցազրույցում Մոսկվայում երեկ սկաված «Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը որպես հետխորհրդային իրակունություն» թեմայով գիտաժողովի կազմակերպիչներից Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարել է, գիտաժողովը նպատակ է հետապնդում ծանոթանալ չճանաչված հանրապետություններում առկա իրավիճակին եւ փորձել կանխատեսել հակամատության գոտիներում հետագա զարգացումները:

«Վերջին 15 տարում չճանաչված հանրապետությունները ձեռք են բերել որոշակի կայունություն, եւ անհրաժեշտ է ինչ-որ ձեւով համապատասխանեցնել իրականությունն ու խնդրի ձեւական մասը: Մյուս կողմից, վերջին շրջանում աճում է մտավախությունը՝ կապված ռազմական գործողությունների վերսկսման հետ», - ասել է Զատուլինը:

«ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ ուրեմն, ինչո՞ւ երբեմնի սահմանները, որոնցով Լեռնային Ղարաբաղը ամրագրված էր Ադրբեջանի, իսկ Աբխազիան՝ Վրաստանի կազմում, պետք է դիտվեն որպես ինչ-որ հավերժ բան եւ չեն կարող վերանայվել՝ հաշվի առնելով կատարվող իրադարձությունները», - հայտարարել է Կոնստանտին Զատուլինը:

«Գիտաժողովը Կոնստանտին Զատուլինի անձնական նախաձեռնությունն է եւ իրավական հետուանքներ ունենալ չի կարող», - նույն թերթում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն՝ ավելացնելով. - «Բոլորին հայտնի է պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ ինչպես Ադրբեջանի տարածային ամբողջական ճանաչման, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին աջակցության առումով»:

Գիտաժողովի նվիրված է Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հնարավորություններին: Մոսկվա են ժամանելու Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ղեկավարները: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու են նաեւ քաղաքական գործիչներ եւ գիտնականներ Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG