Մատչելիության հղումներ

Վախճանվել է արգենտինահայ երգիչ Արթուրո Գույումջյանը


Չորեքշաբթի օրը Բոլիվիայում մահացել է արգենտինահայ ճանաչված երգիչ Արթուրո Գույումջյանը, ում արվեստը քաջածանոթ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի երաժշտասերներին:

Գույումջյանը մի քանի անգամ համերգներով հանդես է եկել Հայաստանում եւ Ղարաբաղում՝ արժանանալով ջերմ ընդունելության:

Տասնամյակներ առաջ տեսողությունը կորցրած երգիչը վերջին տարիներին տառապում էր երիկամների հիվանդությամբ: Արգենտինայի եւ Ուրուգվայի հայ համայնքների հանգանակած գումարներով Գույումջյանը Բոլիվիայում ենթարկվել էր բարդ վիրահատության: Վիրահատությունը հաջող էր անցել, բայց, ավաղ, 52-ամյա երգչի օրգանիզմը չի կարողացել հաղթահարել վիրահատության հետեւանքները:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG