Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը հանդիպել է OPIC-ի նախագահի հետ


Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է Արտասահմանյան երկրներում անհատ ներդրումների խրախուսման կորպորացիայի (OPIC) նախագահ Ռոս Քոնելիի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների շնորհիվ Հայաստանն իր տնտեսական ազատության ցուցանիշներով առաջատար տեղ է զբաղեցնում անցումային երկրների խմբում:

Ռոս Քոնելին կորպորացիայի անունից պատրաստակամություն է հայտնել խրախուսել ամերիկյան գործարարների ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, համագործակցել Հայաստանում կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամերիկյան գործարար շրջանակների տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ:

Հայաստանում կորպորացիայի կողմից իրականացված ամենախոշոր ծրագիրն է «Մերիոթ-Արմենիա» հյուրանոցի վերակառուցման ֆինանսավորումը:

Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիան ԱՄՆ կառավարական կառույց է, որը ստեղծվել է 1971 թվականին՝ աջակցելու ամերիկյան բիզնեսին` ներդրումներ կատարել արտասահմանում եւ խթանել նոր շուկաների տնտեսական զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG