Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քննարկվում է ատոմակայանի կառուցման հնարավորությունը


Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Ադրբեջանում կարող է ատոմակայան կառուցվել:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, Ղարիբովը նշել է, թե ատոմականի հիմքերը Նավայի գյուղի մոտակայքում դրվել են դեռեւս 1980 թվականին, սակայն, շինարարական աշխատանքները չեն շարունակվել:

«Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն 35-40 տարի հետո: Վաղ թե ուշ, մեր երկիրը ստիպված է լինելու օգտագործել միջուկային էներգիա: Այդ պատճառով ատոմակայանի կառուցումը անխուսափելի է», - հայտարարել է Ադրբեջանի Ռադիացիոն խնդիրների ինստիտւտի տնօրենը:

Ադիլ Ղարիբովը նաեւ հայտնել է, որ ատոմակայանի կառուցման առաջարկը արդեն քննարկվել է «համապատասխան շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG