Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի երկրների մշակույթի նախարարները կհանդիպեն Կիեւում


Սեպտեմբերի 15-16-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում Եվրախորհրդի նախաձեռնությամբ կայանալու է «Մշակույթ ու մշակութային քաղաքականություն հանուն զարգացման» թեմայով Հարավային Կովկասի պետությունների մշակույթի նախարարների հանդիպումը, որին մասնակցելու նպատակով այսօր երեկոյան Կիեւ կմեկնի Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության նախարար Հովիկ Հովեյանը:

Հայաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, նախարարների մակարդակով հինգերորդ հանդիպումը անցկացվում է Եվրախորհրդի Stage (Մեծ Եվրոպայում մշակույթի ոլորտում անցումային գործընթացների աջակցություն) ծրագրի շրջանակներում, որի նպատակը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ մշակութային փոխանակումն ու այս երկրներում ժողովրդավարության ամրապնդումն է:

Հանդիպման օրակարգում են մշակութային բազմազանության, սոցիալական համախմբվածության, մշակույթի ոլորտի ֆինանսավորման եւ մշակութային զբոսաշրջության խնդիրները:

Հանդիպման արդյունքերով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մշակույթի նախարարները ստորագրելու են հռչակագիր, որը ներկայացվելու է ամփոփիչ ասուլիսում:

Բացի Հարավային Կովկասի պետություններից, Stage ծրագրին մասնակցում են նաեւ դիտորդ եւ դոնոր երկրները՝ Գերմանիան, Ավստրիան, Հունաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան եւ Ուկրաինան:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG