Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մի մարդու, որը մահափորձ էր պատրաստում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Քյութահյա քաղաքում, որտեղ վարչապետ Էրդողանը հանդես էր գալիս ելույթով՝ ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

Վկայակոչելով Քյութահյայի դատախազ Մեհմեթ Էրենին, «Անատոլու» գործակալությունը հաղորդել է, որ ձերբակալված Մուսթաֆա Բաղդադօղլուն հակակառավարական կոչերով ընդհատել է Էրդողանի ճառը, այնուհետեւ փորձել է մոտենալ վարչապետին: Բաղդադօղլուն մոտ ոստիկանները հայտնաբերել են հացի մեջ թաքցրած ատրճանակ:

«Ոստիկանությունը այժմ փորձում է պարզել, թե արդո՞ք ձերբակալվածը որեւէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ: Ամենայն հավանականությամբ, նա մտադրվում էր սպանել մեր վարչապետին», - հայտարարել է Քյութահյայի դատախազը:

Մահափորձի շարժառիթները ներկայումս պարզում են, սակայն CNN-Turk հեռուստաալիքի փոխանցմամբ, Մուսթաֆա Բաղդադօղլուն բացականչել է՝ «Երեկ մենք կորցրել ենք 5 հոգու»՝ նկատի ունենալով կիրակի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում քուրդ գրոհայինների հետ ընդհարման արդյունքում զոհված զինվորականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG