Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը չի մասնակցի ԱՊՀ չճանաչված հանրապետությունների գիտաժողովին


Չորեքշաբթի օրը Մոսկվայի «Արբատ» հյուրանոցում մեկնարկելու է
«Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը որպես հետխորհրդային իրակունություն» թեմայով գիտաժողով, որի կազմակերպիչներն են չճանաչված հանրապետությունների պետական համալսարանները եւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ղեկավարած ԱՊՀ հարցերով ինստիտուտը:

Գիտաժողովի նվիրված է Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հնարավորություններին: Մոսկվա են ժամանելու Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ղեկավարները: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու են նաեւ քաղաքական գործիչներ եւ գիտնականներ Ռուսաստանից:

Երկօրյա գիտաժողովին ակնկալվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունը: Ներկայումս ճշտվում է պատվիրակության կազմը, սակայն արդեն հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Մոսկվա չի մեկնելու:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG