Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեց «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն 8 երկրներ ներկայացնող հանրահայտ դերասաններ:

Այս տարվանից ի վեր «Արմմոնո»-ն կոչվելու մոնոներկայացումների միջազգային շեքսպիրյանի միջազգային փառատոն՝ դառնալով իր տեսակի մեջ եզակի: Այս տարի փառատոնին մասնակցում են հանրահայտ արվեստագետներ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թուրքմենստանից, Իրանից, Լեհաստանից եւ Հայաստանից:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը լեհ հանրահայտ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին է, իսկ հիմնադիր տնօրենը՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

Երկուշաբթի օրը փառատոնը բացվեց Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» մոնոպիեսով, որում ընդգրկված երեք դերասանները՝ Հովհաննես Բաբախանյանը, Արթուր Կարապետյանը եւ Մարիամ Ղազանչյանը, բեմում միմյանց չեն հանդիպում՝ այդպիսով պահպանելով մոնոներկայացման սկզբունքը:

«Դա Օտելլոյի կերպարն է, Յագոյի եւ Դեզդեմոնայի», - պարզաբանեց Հակոբ Ղազանչյանը: - «Տեքստը 99 տոկոսով օրիգինալ տեքստ է, ուղղակի հերոսները պատմում են այդ պատմությունը յուրովի՝ 21-րդ դարի մարդու տեսանկյունից»:

Փառատոնը կտեւի մեկ շաբաթ: Ներկայացումների տոմսերի համար սահմանված նվազագույն գինը 1000 դրամ է, իսկ թատերական գործիչների եւ թատերական բուհերի ուսանողների համար մուտքն անվճար է:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG