Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում բարձրացնել «գրավյալ տարածքներում» թմրանյութերի աճեցման հարցը


Մերձավոր եւ Միջին Արեւելքում թմրանյութերի ապօրինի տարածմանը նվիրված ՄԱԿ-ի համապատասխան ենթահանձնաժողովի՝ Բաքվում սեպտեմբերի 12-ից 16-ը ընթացող 40-րդ նիստի ընթացքում Ադրբեջանը մտադիր է բարձրացնել «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում թմրանյութերի ապօրինի աճեցման» հարցը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխվարչապետ, թմրանյութերի դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտնել է, որ նման ներկայացուցչական հավաքի ամբիոնից Ադրբեջանը իր մտահոգությունն է հնչեցնելու այն կապակցությամբ, որ թմրանյութերի տարածման բացասական ազդեցությունը սպառնում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կայունությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG