Մատչելիության հղումներ

Հայաստանը կրկին էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան


Վրաստանի էլեկտրաէներգիա բաշխող «Վրաստանի միավորված դիստրիբյուտորական ընկերությունը» շաբաթ օրը վերսկսել է Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը:

Ընկերությունից «Կավկազպրես» գործակալությանը հայտնել են, որ նախատեսվում է երկու շաբաթվա ընթացքում ներմուծել 100 մեգավատտ էլեկտրաէներգիա: Մինչ այդ ընկերությունը նախատեսում էր Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը սկսել հոկտեմբերից, սակայն եղանակի կտրուկ փոփոխության պատճառով որոշել է դա անել հիմա:

Վրաստանին Հայաստանի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, ըստ լուրի, կազմում է 2,9 ցենտ 1 կիլովատտ/ժամի դիմաց:

Մինչդեռ «Հայռուսգազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցնեց, որ նոր սակագինը 2,9 ցենտից ավելի ցածր է: Նախկինում Վրաստանի մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 1,6 ցենտ էր:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG