Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքի գրոհայինները սպառնում են սպանել լիբինանահայ գործարարին


Կիրակի օրը իրաքյան զինյալների նախկինում անհայտ մի կազմակերպություն, որն իրեն անվանում է «Խմբավորում հանուն բարու տարածման եւ չարիքի վերածման», ինտերնետով տարածել է մի ժապավեն, որում հայտարարել է, թե պատանդ է վերցրել լիբանանահայ գործարար Կարապետ ժան Չեքերջյանին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, խմբավորումը սպառնում է սպանել Իրաքում «ամերիկյան օկուպացիոն զորքերին» ուտելիք եւ խմիչք մատակարարող Jeto Trading ընկերության ներկայացուցչին, եթե ընկերությունը անհապաղ չդադարեցնի իր գործունեությունը Իրաքում:

ժապավենում Կարապետ Չեքերջյանը, որի ձեռքերը եւ ոտքերը կապած են, իսկ գլխի մոտ զինյալներից մեկի ինքնաձիգն է, նշել է, թե ինքը Լիբանանի եւ Կիպրոսի քաղաքացի է: Նա կոչ է արել իր ընկերության ղեկավարությանը եւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդին որեւէ կապ չունենալ Իրաքի հետ:

Բեյրութի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ տեղեկացված են պատահարի մասին եւ համապատասխան հրահանգներ են տվել Բաղդադում Լիբանանի դիվանագիտական ներկայացուցիչներին:

«Ֆրանսպրես»-ը նաեւ հաղորդում է, որ պատերազմի սկզբից Իրաքում գրոհայիների կողմից գերվել են 30 լիբանանցիներ, որոնց ավելի ուշ ազատ են արձակել՝ փրկագնի դիմաց: Սակայն 2004 թվականի սեպտեմբերին լիբանանցի մեկ պատանդ սպանվել էր, իսկ 3 լիբանանցի զոհվել էին իրենց պատանդ վերցնելու փորձի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG