Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանին


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն երկուշաբթի օրը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանին: Նրա գլխավորած կառավարական պատվիրակության կազմում է նաեւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Կառավորության տեղեկատվության եւ հասարակայնության վարչությունը տեղեկացնում է, որ բարձր մակարդակի լիագումար հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Հանդիպման ընթացքում, պետությունների բարձրաստիճան այլ ղեկավարների հետ միասին, Հայաստանի վարչապետը կմասնակցի «Ֆինանսավորում զարգացման համար» առանձին բարձր մակարդակի հանդիպմանը, այդ շրջանակներում անցկացվելիք կլոր սեղանին եւմի շարք այլ միջոցառումների:

Լիագումար հանդիպմանը Հայաստանի վարչապետի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 16-ին:

Այցի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը կունենա մի շարք այլ հանդիպումներ եւս, մանավորապես՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Թորոյա Օբեյդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Քլեմալ Դերվիշի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էն Վենեմանի հետ, կմասնակցի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին՝ Առեւտրի համաշխարհային կենտրոնի «Զրո հարթակում» ծաղկեպասկի տեղադրման արարողությանը:

Նախատեսվում է նաեւ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետն իր տիկնոջ հետ կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ նրա տիկնոջ կողմից կազմակերպվելիք ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG