Մատչելիության հղումներ

logo-print
Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում կոչ արեց բոյկոտել նոյեմբերին կայանալիք սահմանադրական հանրաքվեն:

«Բոյկոտը ավելի հեշտ է վերահսկել», - փաստարկեց նա:

Նրա խոսքերով, ցածր մասնակցությունը կդժվարեցնի հանրաքվեի արդյունքները կեղծելու՝ իշխանությունների հնարավորություննները:

Մանուկյանի համոզմամբ, այո կամ ոչ ասելով՝ «մասնակցում ենք իշխանությունների թելադրած խաղին»:

«Ոչ ասելը կնշանակեր ինչ-որ փաստաթղթի վերաբերյալ կարծիք հայտնել», - պարզաբանեց նա: - «Եվ բավականին դժվար կլիներ հետո վերահսկել, թե գնացած մարդկանցից ով է ասել այո, ով է ասել ոչ: Որովհետեւ մենք գիտենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ ցանկացած փաստաթուղթ իրենք կարողանում էին փոխել»:

Իսկ եթե, այդուհանդերձ, կեղծվեն հանրաքվեի արդյունքները, Վազգեն Մանուկյանը առաջարկում է ապստամբություն բարձրացնել: Նրա ձեւակերպմամբ, այս պետությունը հիվանդ է: Եվ հիվանդության աղբյուրը պետք է փնտրել ոչ թե հասարակության, ժողովրդի, այլ իշխանությունների մեջ:

«Մենք ունենք անվերահսկելի, ժողովրդին ոչ հաշվետու, ինքնասիրահարված, վայելող մի իշխանություն, որի համար ժողովրդավարությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, օրինականությունը կեղծ կատեգորիաներ են», - հայտարարեց ԱԺՄ նախագահը՝ ավելացնելով, որ իշխանական ուժերի կողմից առաջարկվող բարեփոխումները միայն իշխանությունը պահելու նպատակ են հետապնդում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG