Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները իր երախտիքն է հայտնում Հայաստանին «Կատրինա» փոթորկի հետեւանքների վերացման նպատակով տրամադրած օգնության համար


Ուրբաթ օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը «ամերիկյան ժողովրդի ու կառավարության անունից իր սրտաբուխ երախտիքն է հայտնել Հայաստանին «Կատրինա» փոթորկի հետեւանքների վերացման նպատակով 200.000 ԱՄՆ դոլարի շռայլ օգնության համար»:

«Ամերիկյան ժողովուրդը խորապես զգացված է ու երախտապարտ է օգնության շռայլ առաջարկներից, որ ստացել ենք ՀՀ կառավարությունից եւ աշխարհի տարբեր երկրների կառավարություններից, անհատներից ու մասնավոր կազմակերպություններից», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Տարերային աղետի հետեւանքները վերացնելու համար օգնություն տրամադրելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել էր հինգշաբթի օրը: Միացյալ Նահանգների կառավարությունը օգնության առաջարկություններ է ստացել աշխարհի գրեթե 100 երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG