Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը ղարաբաղյան խնդրի լուծմանը


«ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին եւ հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Կազանում կբերի իր պտուղները», - հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջուլի Ֆինլին:

«Մենք կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ հասնել խնդրի լուծմանը», - ասել է ԱՄՆ-ի դեսպանը ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի վերջին նիստի ժամանակ:

Ֆինլիի կարծիքով, հակամարտության կարգավորումը «դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի բնակչության վիճակի վրա»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG