Մատչելիության հղումներ

«ԱՊՀ-ի երկրները կշարունակեն հետ մնալ զարգացող պետություններից»


«ԱՊՀ-ի երկրները կշարունակեն հետ մնալ զարգացած պետություններից», - կարծիք է հայտնել Ապագայի հետազոտման միջազգային ինստիտուտի ղեկավար Իգոր Բեստուժեւ-Լադան:

Մոսկվայում լույս տեսնող «Նովիյե իզվեստիա» թերթի այսօրվա համարում ռուսաստանցի գիտնականը այսպիսի կարծիք է հայտնում. - «Աշխարհի երկրները կարելի է բաժանել երեք մասի՝ առաջին խմբում են Միացյալ Նահանգները, Արեւմտյան Եվրոպան եւ Ճապոնիան, որտեղ ամսական աշխատավարձը գերազանցում է 1500 դոլարը: Երկրորդ խմբում են Արեւելյան Եվրոպան եւ ԱՊՀ-ն, որտեղ աշխատավարձը 200 դոլար է: Երրորդում մարդիկ ստիպված են գոյատեւել 10 դոլարով՝ Ասիա, Աֆրիկա եւ այլն»:

Բեստուժեւ-Լադայի կանխատեսմամբ՝ առաջին խմբի երկրները շարունակելու են բարգավաճել, իսկ երկրորդ խմբի պետությունները բաժանվելու են երկու մասի՝ Արեւելյան Եվրոպայի բնակիչները գնալու են դեպի բարգավաճում, իսկ ԱՊՀ-ի երկրները «իջնելու են ավելի ու ավելի ներքեւ, ու նրանց տեղը գրավելու են Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրները»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG