Մատչելիության հղումներ

Թուրքիայի օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցները


Հոկտեմբերի 3-ին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկից առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Թուրքիայի օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցները:

«Թուրքիայի հատուկ ծառայությունները բազմաթիվ տեղեկություններ ունեն օդանավակայաններում ահաբեկչական գործողության հնարավորության մասին: Կան ուժեր, որոնք դեմ են մեր անդամակցությանը Եվրամիությանը: Նրանց հիմնական թիրախներից մեկը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանն է», - ըստ CNN-Turk հեռուստաընկերության, ուրբաթ օրը հայտարարել է Ստամբուլի փոխքաղաքապետ Վեդաթ Մուֆթյուօղլուն:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող էր չորեքշաբթի օրը հոգեպես անառողջ Սավջի Էրենը անարգել մուտք գործել օդանավակայանի անվտանգության գոտի եւ ակորդեոնը ձեռքին բարձրանալ ռուսաստանյան «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռի թեւի վրա, Ստամբուլի փոխքաղապետը ասել է. - «Անվտանգության համակարգում ճեղքերի պատճառով»:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվածը դատախազությունում հայտարարել էր, թե «շատ է սիրում ինքնաթիռներ, այդ պատճառով նրան անընդհատ ձգում է դեպի օդանավակայան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG