Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշում է ընդունվել 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ «2005 թվականի օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով»:

«Եթե [օգնությունը] տրամադրվել է դրամային կարգով, ուրեմն հարցում կատարվել է, թե ինչի կարիք ունի այդ երկիրը, եւ որոշվել է, որ ավելի նպատակահարմար է այդ ձեւով՝ նկատի ունենալով իրենց ակնկալիքնորը», - ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը:

Աշխարհի 95 երկրներ իրենց աջակցությունն են առաջարկել օգոստոսի 29-ին Միացյալ Նահանգաների հարավում մոլեգնած տարերային աղետից տուժածներին օգնելու համար: ԱՄՆ պաշտոնյաների հավաստմամբ, առաջարկված օգնությունը գումարային առումով կազմում է 1 միլիարդ դոլարից ավելի:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG