Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի 135 քաղաքացիներ մտադիր են Եվրադատարանի միջոցով հրաժարվել քաղաքացիությունից


Արդբեջանի 135 քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Արդբեջանի քաղաքացիությունից հրաժարվելու հայցով:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնել է Ընդդեմ միջազգային ահաբեկչության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռովշան Նովրուզօղլին, քաղաքացիությունից հրաժարվելու հիմնական պատճառները երկրում արդար դատարանների բացակայությունն ու քաղաքացիների մի շարք այլ իրավունքների խատումներն են:

Եվրախորհրդի Բաքվի տեղեկատվական բյուրոյի ղեկավար Իլգար Իբրահիմովը հրաժարվեց մանրամասներ հաղորդել կոնկրետ բողոքների մասին:

«Բողոքների կոնկրետ պատճառներին վերաբերող տվյալների հրապարակումը գնահատվում է որպես միջամտություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերին», - փաստարկել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG