Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ Միացյալ Նահանգներում


Միացյալ Նահանգների Կոլումբիա դաշնային տարածքի ատենակալների կոլեգիան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ այս տարվա մայիսին մահափորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանին:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Հարությունյանը Վրաստանի դատարանի առջեւ կկանգնի մահափորձ կազմակերպելու եւ հուլիսին ձերբակալության ժամանակ ոստիկան սպանելու մեղադրանքով: Կախված նրանից, թե ինչ վճիռ կկայացնի Վրաստանի դատարանը, ամերիկյան կողմը կորոշի՝ պահանջելու է արդյո՞ք ենթադրյալ ահաբեկիչի հանձնումը: ԱՄՆ-ում Հարությունյանին սպառնում է ցմահ բանտարկություն:

Վրաստանի դատախազությունը Վլադիմիր Հարությունյանին ներկայացրել է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա նռնակ նետելու, ինչպես նաեւ հուլիսին ձերբակալության ժամանակ ոստիկան սպանելու եւ ապօրինի զենք պահելու ու կրելու մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG