Մատչելիության հղումներ

Ստամբուլի օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ կապված «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի հետ


Չորեքշաբթի օրը Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայի մի քաղաքացի, որը անհասկանալի իր էր նետել ռուսաստանյան «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռի շարժիչի մեջ:

«Ինտերֆաքս» գործակալությանը Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ օրինազանցին ձերբակալել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցների: Հաղորդվում է միայն, որ ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է, սակայն ոստիկանությունը հրաժարվում է հայտնել նրա անունը:

Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ «Աերոֆլոտ» ընկերության փորձագետները ներկայումս ուսումնասիրում են ինքնաթիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG