Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրը Վրաստանի հայաբնակ Նինոցմինդա երկրամաս է այցելել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այս տարի սա Վրաստանի նախագահի արդեն հինգերորդ այցն է Վրաստանի հայաբնակ երկրամաս:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախագահի այցը նախատեսված էր դեռ երկու օր առաջ, սակայն հետաձգվել էր վատ եղանակի պատճառով: Սահակաշվիլին խոստացել էր, որ ներկա կլինի Վահան Տերյանի անվան դպրոցի բացմանը:

Վան Բայբուրդյանի խոսքերով, այդ դպրոցի հիմքը դրվել է Սահակաշվիլու նախաձեռնությամբ. - «Չորս ամսում կառուցվեց այս դպրոցը՝ հոյակապ, սիրուն դպրոց է»:

«Նախատեսված է նոր դպրոցների կառուցում», - ավելացրեց Բայբուրդյանը: - ««2006 թվականից սկսվում է Թբիլիսի – Ծալկա - Նինոցմինդա - Ախալքալակի ճանապարհի վերակագնումը»:

Բայբուրդյանի խոսքերով, Սահակաշվիլու նախագահության օրոք Վրաստանում բարձրացել է հայերի նկատմամբ հարգանքը:

«Այդպիսի բարյացակամ վերաբերմունք հայերի հանդեպ մեր նախագահներից ոչ ոք չի ունեցել», - ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG