Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացիները կարող են Իրան մուտքի վիզաներ ստանալ օդանավակայանում


Անցած ամիս ընդունված որոշման համաձայն, Իրանի իսլամական հանրապետություն այցելող Հայաստանի քաղաքացիները կարող են մուտքի վիզաներ ստանալ Թեհրանի միջազգային օդանավակայանում:

Հայաստանում Իրանի դեսպանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ երկրի արտգործնախարարության եւ կառավարության որոշմամբ, օդանավակայանում տրամադրվում են միայն տուրիստական վիզաներ՝ մինչեւ 7 օր ժանկետով:

Ադրբեջանում լույս տեսնող «525-րդ» թերթի փոխանցմամբ, այդ երկրում Իրանի դեսպանության պաշտոնական ներկայացուցիչ Լյութֆելի Ազիմզադեն ասել է, որ նոր կարգը տարածվում է Իրան ժամանող բոլոր օտարերկրացիների վրա եւ նպատակ ունի «դյուրացնել գործարար եւ տուրիստական այցերը Իրան»:

Պարզեցված կարգով վիզաները տրամադրվում են Թավրիզի, Թեհրանի, Մեշհեդի եւ Շիրազի միջազգային օդանավակայաններում: Մոտ օրերս այդպիսի վիզաներ կտրամադրվեն նաեւ Սպահանի միջազգային օդանավակայանում:

Օդանավակայաններում տրված վիզաները ուժի մեջ են Իրանի ողջ տարածքում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG