Մատչելիության հղումներ

ԳՈՒԱՄ-ի երկրները մտադիր են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնել երկարատեւ ռազմական հակամարտությունների հարցը


Ինչպես ադրբեջանական «525-րդ» թերթին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները, սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում տեղի կունենա ԳՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների նախագահների հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցելու են ԳՈՒԱՄ-ի բոլոր անդամների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի օրենսդիր մարմինների ղեկավարները:

Քննարկվելու են ԳՈՒԱՄ-ի՝ միջազգային կազմակերպության տրանսֆորմացիային վերաբերող հարցեր, խորհրդարանների դերը հակամարտությունների կարգավորման գործում: Կարեւորագույն հարցերից է ԳՈՒԱՄ-ի անունից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ «Երկարատեւ զինված հակամարտությունները սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» հարցը մտցնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG