Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողով


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում երեքշաբթի օրը իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:

Տարածված հաղորդագրության համաձայն, հանձնաժողովը կազմված է Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության բարձրաստիճան հոգեւարականներից:

«Հանձնաժոովը մտքերի փոխանակությունից եւ հիմնավոր քննարկումներից հետո հաստատեց առաջադրանքը, ուսումնասիրության շրջանակները, աշխատանքային ժամանակացույցը եւ ընդգծեց հիմնական հարցադրումները», - փոխանցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը՝ հաղորդելով նաեւ, որ առաջին աշխատանքային ժողովը տեղի կունենա գալիք նոյեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG