Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից զոհվել են թուրքական բանակի երկու զինվոր


Թուրքական բանակի 2 զինվոր զոհվել են եւ 2-ը վիրավորվել երեքշաբթի օրը քուրդ գրոհայինների կողմից տեղադրված ականի պայթյունից:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքյարի նահանգում (Իրանի եւ Իրաքի հետ սահմանի մոտակայքում), որտեղ զինծառայողները իրականացնում էին ակազերծման աշխատանքներ:

Ըստ Թուրքիայի անվտանգության ծառայություններին մոտ կանգնած աղբյուրների, Թուրքիան լայնածավալ ցամաքային եւ օդային գործողություններ է սկսել երկրի հարավ-արեւելքում գործող, արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ:

Կիրակի օրը շուրջ 150 մարդ էր վիրավորվել Բիլեջիկ գավառի Բոզույուկ քաղաքում թուրք եւ քուրդ ցուցարարների միջեւ տեղի ունեցած ընդհարումների արդյունքում: Թուրքական ազգայնական կուսակցությունների անդամները քարկոծել էին ի պաշտպանություն Աբդուլա Օջալանի անցկացվելիք ցույցին մասնակցելու նպատակով Ստամբուլից ավտոբուսներով դեպի երկրի արեւելք ուղեւորվող քուրդ ակտիվիստներին: Ընդհարումները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ:

1984 թվականից ի վեր բանակի եւ քուրդ ակտիվիստների միջեւ ընդհարումների արդյունքում Թուրքիայում զոհվել է ավելի քան 30 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG