Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին «ԱՄՆ-ի համար ծանր պահին հոգատարություն դրսեւորելու համար»:

Ադրբեջանական day.az-ի տեղեկացմամբ, Միացյալ Նահանգների հարավում մոլեգնած «Կատրինա» մրրկահողմի հետեւանքները վերացնելու համար օգնություն առաջարկած տասնյակ երկրների թվում է նաեւ Ադրբեջանը: Երկրի ղեկավարությունը որոշում է ընդունել դրա համար հատկացնել 500 հազար դոլարի չափով օգնություն:

Միացյալ Նահանգների առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Մայքլ Լեւիտը, մինչդեռ, CNN հեռուստաընկերության եթերում կիրակի օրը հայտարարել է, որ «Կատրինա» մրկկահողմի զոհերի թիվը կարող է հաշվվել հազարներով:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է օրենք, որով 10,5 մլրդ դոլար է հատկացվում մրկկահողմից տուժաներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG