Մատչելիության հղումներ

Յուշչենկոն կորցնում է զինակիցներին


Սեպտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ընդունել է իր մերձավորագույն զինակիցներից մեկի՝ երկրի պետքարտուղար Ալեքսանդր Զինչենկոյի հրաժարականը: «Նարնջագույն հեղափոխությանը» նախորդած ընտրությունների շրջանում Զինչենկոն գլխավորում էր Յուշչենկոյի նախընտրական շտաբը:

Հայտնի է, որ ավելի վաղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում արդարադատության նախարարը եւ փոխվարչապետը, հրապարակայնորեն հայտարարել էին պաշտոններից հրաժարվելու ցանկության մասին: Զինչենկոն, սակայն, առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ում հրաժարականը պետության ղեկավարը ընդունել է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գործակալության փոխանցմամբ, հրաժարականի դրդապատճառների մասին Զինչենկոն խոսելու է երկուշաբթի օրը հրավիրելիք ասուլիսում:

Փորձագետների կարծիքով, այս հրաժարականը կարող է փոխել Ուկրաինային քաղաքական իրադարձությունների կոնտեքստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG