Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը պաշտոնանկ է արել Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարին


Շաբաթավերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատշտոնանկ է արել ու բանակից հեռացրել երկրի Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կուոեդովին:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, 1997 թվականից Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի պաշտոնանկության սպառնալիքը առկա էր դեռ Բարենցի ծովում «Կուրսկ» ատոմային սուզանավի միջադեպից հետո: Սակայն Պուտինը որոշումն ընդունել է Կամչատկայի մոտ ռուսաստանյան բատիսկաֆի հետ կատարվածից հետո, երբ այն խճճվել էր ձկնորսական ցանցերում:

Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանի նախագահը երկրի ռազմածովային նավատորմի հրամանատար է նշանակել 58-ամյա ծովակալ Վլադիմիր Մուսորինին, ով մինչ այդ Կուրոեդովի առաջին տեղակալն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG