Մատչելիության հղումներ

«Եվրախորհրդարանի անդամներից շատերը կարող են փոխել բարյացակամ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»


Բրիտանական «Ինդիփենդենթ» հեղինակավոր օրաթերթը այսօր մեջբերում է Եվրախորհրդարանի անդամ Դենիս Մքշեյնի հետեւյալ հայտարարությունը. - «Եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն իրենց հարձակումները եվրոպացի մեծ գրող 0րհան Փամուկի վրա՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով, մեզանից շատերը, որ Թուրքիայի ջերմ աջակիցներն են, ստիպված կլինեն փոխել իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»:

Այս շաբաթ Թուրքիայի դատախազներից մեկը մեղադրանք է ներկայացրել թուրք հայտնի գրող 0րհան Փամուկին, ով մի քանի ամիս առաջ ասել էր, թե ժամանակին թուրքերը մոտ մեկ միլիոն հայ են կոտորել:

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող Մքշեյնը «Ինդիփենդենթ»-ում նաեւ փաստել է. - «Սա ցավագին հարված է Բրիտանիայի եւ ընդհանրապես Եվրոպայի բոլոր թուրքամետ գործիչների համար»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG